«Հրապարակ»-ը գրում է, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում է ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի վավերացումը։
Ըստ համաձայնագրի, բանկը համաձայնել է տրամադրել 240 մլն դոլար ոչ արտոնյալ և 24.4 մլն դոլար՝ արտոնյալ վարկ։ Կառավարության խոսքով, ծրագիրը նպատակ ունի բարելավել փախստականների համար բնակարանային լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։
«Հրապարակ»-ը նշում է, որ պարզ չէ՝ ինչ տոկոսադրույքով են վարկերը հասնելու կարիքավորներին և ինչքան գումար է մտնելու պետական գանձարան։