Կիևում հրթիռակոծության հետևանքով տուժել է ադրբեջանական ռեստորան

Հոկտեմբերի 10-ի ցերեկը ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Կիևին։ Օդային տագնապի հայտարարումից հետո քաղաքում պայթյուններ են որոտացել, գործել է հակաօդային պաշտպանության համակարգը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, խոցված հրթիռներից մեկն ընկել է մայրաքաղաքի Օբոլոնսկի շրջանում գտնվող ռեստորանի տարածքում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ տուժել է առնվազն վեց մարդ, որոնցից հինգը հոսպիտալացվել են։

Նշվում է, որ խոսքը «Դեսանտ» ադրբեջանական ազգային խոհանոցի ռեստորանի մասին է։ Այժմ պարզվում է՝ արդյոք տուժածների թվում կան Ադրբեջանի քաղաքացիներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *