ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկում է ռուսական դիզվառելիքի պատժամիջոցները․ ի՞նչ են պայմանավորվել Թրամփն ու Պուտինը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «անչափ հաջողված» հեռախոսազրույց է ունեցել, ինչի ընթացքում պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիքի մեծ խմբաքանակներ ուղարկել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզվառելիք, ևս 500 հազար տոննա նոյեմբերին կմատակարարի, ինչից հետո էլ կլինի 1 միլիոն տոննա մատակարարում։

Ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մոտ ժամանակահատվածում ժամանակավոր՝ մինչև 2027-ի ապրիլի 7-ը, թույլտվություն (լիցենզիա) կտրամադր ռուսական դիզելի մատակարարումների համար։

Անդրադառնալով վառելիքի թանկացմանը՝ Թրամփը նշել է, որ պատճառը Հորմուզի նեղուցի իրավիճակը չէ, այլ ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հասցրած հարվածները և ամերիկյան մի շարք նահանգներում գործարանների փակումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադառնալով վառելիքի գների աճի պատճառների մասին՝ ԱՄՆ նախագահը նշել էր, որ խնդիրը կապված է ոչ թե Հորմուզի նեղուցով բեռնատար նավարի սակավ թողունակության հետ, այլ պայմանավորված է Կիևի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու փորձերով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *