Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անհնար է հասնել իրական անվտանգության ու կայունության, քանի դեռ տարածաշրջանի որևէ հատված ենթարկվում է ապակայունացնող քայլերի և տնտեսական ճնշման։

Ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված ուղերձում Փեզեշքիանը ընդգծել է, որ տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի միայն հանդիպումներով։

Նրա խոսքով՝ այն պետք է դառնա ճգնաժամերի կարգավորման, երկխոսության պահպանման, լարվածության սրման կանխման և տարածաշրջանի երկրների միջև գործնական համագործակցության զարգացման իրական գործիք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *