Բոլոր հաճախորդները հավասար են` խտրականություն չենք կիրառում

Բժիշկ-կոսմետոլոգ Ռոմանիկան, որը «Ռոմանիկա» էսթետիկ բժշկության կենտրոնի ղեկավարն է, սոցցանցերում մի տեսանյութ էր հրապարակել, որը մեծ տարածում էր գտել ու քննարկումների տեղիք տվել: Նրան հարց էին ուղղել, թե որ դեպքում եւ ինչ պրոցեդուրաներ չի կատարի որեւիցե պարագայում: Եվ նա ասում էր, որ, օրինակ, տղամարդկանց շուրթերի ներարկում չի կատարի, դա իր համար կարմիր գիծ է եւ անընդունելի է: Օգտատերերին զարմացրել էր այս խտրականությունը, քանի որ կոսմետոլոգները կամ պլաստիկ վիրաբույժները չեն կարող որոշել, թե որ հաճախորդին ինչ ներարկում կատարեն, կատարեն, թե չկատարեն` յուրաքանչյուր մարդ, անկախ սեռից, տարիքից, ռասայից, ինքն է որոշում՝ ինչպես վարվել իր դեմքի ու մարմնի հետ, եւ նման միջամտություններ կարող են չկատարվել միայն առողջական նկատառումներից ելնելով, այլ ոչ թե սեռից, աչքերի ու մազերի գույնից: Տեսանյութի մեկնաբանությունների բաժնում օգտատերերը գրում էին` դու չես ներարկի, քո փոխարեն լիքը ուրիշ ներարկող կա եւ այլն:

Մենք փորձեցինք կապ հաստատել բժիշկ Ռոմանիկայի հետ՝ պարզելու, թե ինչու է նման հայտարարություն արել, ինչից ելնելով է կոսմետոլոգը որոշում` ում ինչ ծառայություն մատուցի: «Ռոմանիկա» էսթետիկ բժշկության կենտրոնից մեզ հետ զրույցում ասացին, որ բժիշկը չի կարող խոսել, բայց իրենք ունեն բազմաթիվ տղամարդ հաճախորդներ եւ որեւէ հաճախորդի նկատմամբ խտրականություն չեն կիրառում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *