
Ռեգիոնալ դիվանագիտությունը պետք է նպաստի ճգնաժամերի կարգավորմանը եւ կանխի հակամարտությունների ընդլայնումը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը՝ սոցկայքի իր էջում։ «Մեզ համար ռեգիոնալ դիվանագիտությունը նշանակում է ոչ միայն հանդիպումների անցկացում։ Այն պետք է դառնա ճգնաժամների կառավարման գործիք, կապերի պահպանման միջոց եւ կանխի հակամարտությունների ընդլայնումը, ակտիվացնի գործնական համագործակցությունը»,- գրել է Փեզեշկիանը։