Դատարանն արգելանք է դրել նաև Էդգար Ղազարյանի կնոջ բանկային հաշիվների վրա

Դատարանն արգելանք է դրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի և նրա կնոջ բանկային հաշիվների վրա, հայտնել է պատգամավորը։

«Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա։

Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը, հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար…»,– գրել է պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *