Դատարանն արգելանք է դրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի և նրա կնոջ բանկային հաշիվների վրա, հայտնել է պատգամավորը։
«Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա։
Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը, հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար…»,– գրել է պատգամավոր Էդգար Ղազարյանը։