Սոպրանո Արփի Սինանյանը NEUE STIMMEN 2026 հեղինակավոր միջազգային վոկալ մրցույթում արժանացել է առաջին մրցանակին

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի շրջանավարտ սոպրանո Արփի Սինանյանն արժանացել է NEUE STIMMEN 2026 հեղինակավոր միջազգային վոկալ մրցույթի կանանց անվանակարգի առաջին մրցանակին։

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Գյուտերսլո քաղաքում։

«Այս հաղթանակը կարևոր միջազգային ձեռքբերում է երիտասարդ երգչուհու համար և հպարտության առիթ՝ հայկական օպերային արվեստի համար»,- նշում են ակադեմիական թատրոնից։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *