Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի շրջանավարտ սոպրանո Արփի Սինանյանն արժանացել է NEUE STIMMEN 2026 հեղինակավոր միջազգային վոկալ մրցույթի կանանց անվանակարգի առաջին մրցանակին։
Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Գյուտերսլո քաղաքում։
«Այս հաղթանակը կարևոր միջազգային ձեռքբերում է երիտասարդ երգչուհու համար և հպարտության առիթ՝ հայկական օպերային արվեստի համար»,- նշում են ակադեմիական թատրոնից։