Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր․ «Նյուզ»

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի, NEWS.am–ին հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:

Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է ունեցել դիրքերում։

«Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,– ասաց գյուղապետը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *