«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմներ․ Կայսրությունը պատասխան հարվածն է հասցնում» ֆիլմում Դարթ Վեյդերի եւ Լյուք Սքայուվոքերի լեգենդար մենամարտի ժամանակ օգտագործված լուսային սուրը հանվել է աճուրդի։ Աճուրդը կկայանա Heritage Auctions աճուրդային տանը։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Վաճառքի կհանվեն նաեւ այլ իրեր, որոնք կիրառվել են լեգենդար «Աստղային պատերազմներում»։ Աճուրդային վաճառքը կկայանա նոյեմբերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *