Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև ռուսական դիզելային վառելիքը միջազգային շուկաներ արտահանելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտարարել է, որ Թբիլիսին դեռևս 2022 թվականին ճիշտ որոշում է կայացրել՝ հրաժարվելով միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։
«Հիշո՞ւմ եք, թե ինչ արշավ սկսվեց այն բանից հետո, երբ մենք ժամանակին չմիացանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այդ ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցները մեղմացվում։ Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ժամանակին ընդունել ենք միանգամայն ռացիոնալ, պրագմատիկ, ճիշտ և այլընտրանք չունեցող որոշում՝ չմիանալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», — ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։։