Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի հաստատման մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ։

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն», – գրել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ տեղյակ չէ Կիևի և Մոսկվայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը համաձայնի դրան, Ուկրաինան նույնպես կստորագրի համաձայնագիրը։

«Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր», – ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *