Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ։
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։
«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն», – գրել է ԱՄՆ նախագահը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ տեղյակ չէ Կիևի և Մոսկվայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը համաձայնի դրան, Ուկրաինան նույնպես կստորագրի համաձայնագիրը։
«Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր», – ասել է նա։