ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը սոցցանցի իր էջում գրում է, որ Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ է հաստատելու։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ աշխատավարձերի հաշվարկման «նոր համակարգն» ունի այս տեսքը․
- Քաղաքապետի աշխատավարձը 1․320․000-ից դառնալու է 2․080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ)
- Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1․020․000-ից՝ 1․913․600 դրամ (աճը՝ 893․600 դրամ)
- Քաղաքապետի տեղակալ՝ 952․000-ից՝ 1․830․400 դրամ (աճը՝ 878․400 դրամ)
- Վարչական շրջանի ղեկավար՝ 850․000-ից՝ 1․248․000 դրամ (աճը՝ 398․000 դրամ)
- Քաղաքապետի խորհրդական՝ 629․000-ից՝ 915․200 դրամ (աճը՝ 286․200 դրամ)