Մոսկվայում Բելգիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Բելգիայի դեսպան Միշել Ժերեբցոֆը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ երկրի իշխանությունների հակառուսական հայտարարությունների կապակցությամբ։ Մոսկվան հերքել է Բելգիայի ղեկավարության՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները հիբրիդային հարձակումների, սադրանքների և ռազմական սպառնալիքների վերաբերյալ։

«Բելգիական կողմին կոչ է արվել գնահատել նման հայտարարությունների հետևանքները և մեղմել հակառուսական հռետորաբանությունը, որը նպաստում է եվրոպական մայրցամաքում լարվածության հետագա աճին», – ընդգծել են գերատեսչությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *