
Վլադիմիր Զելենսկին ամեն պատրվակով խուսափում է ընտրություններից, Ուկրաինայի քաղաքական համակարգն ավերված է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին բազմիցս կարող էր լուծել ուկրաինական հակամարտությունը, սակայն չի արել դա։ Ուստի, նրա խոսքով, Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։
«Ուկրաինայի քաղաքացիները վախեցած են։ Օրենքները չեն գործում։ Քաղաքական համակարգը ավերված է։ Նեոնացիստական ռեժիմը դեռ ավելի վաղ էր արգելել ցանկացած մրցակցություն։ Այլ տեսակետ ունեցող լրատվամիջոցները նույնպես վաղուց փակվել են», – գրել է Վոլոդինը Telegram-ում։
Նրա խոսքով՝ Զելենսկին վաղուց արդեն Ուկրաինայի նախագահ չէ, նրա լեգիտիմությունը կորսված է։
ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով՝ հավաքական Արևմուտքին անկախ Ուկրաինա պետք չէ, այդ իսկ պատճառով ամեն բան անում է իր ազդեցությունը պահպանելու համար՝ արկեր և զենք մատակարարելով։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիները թնդանոթի միս են նրանց համար։