Մի ամիս՝ տասնյակ հազարավոր դրամների պարտք, մյուս ամիսը՝ զրո՞։ «Վեոլիա Ջրի» հաշվարկներից դժգոհող քաղաքացիները պնդում են՝ իրենց ներկայացվող գումարները հաճախ չեն համապատասխանում իրական սպառմանը։ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը պատմում է՝ ինչպես է իր հաշվին ավելի քան 40 հազար դրամի պարտք հայտնվել։ «Վեոլիա Ջրից» պնդում են՝ համակարգային խնդիր չկա, և յուրաքանչյուր բողոք պետք է առանձին ուսումնասիրվի։
Սակայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խոսում է համակարգային խնդիրների և վերահսկողության բացերի մասին։
Ի՞նչ է կատարվում ջրի հաշվարկների հետ, ո՞վ է վերահսկում «Վեոլիա Ջրին», և ինչո՞ւ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։