Եվրամիությունը նախատեսում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ սահմանել պատժամիջոցների գրեթե 1600 նոր կետ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նա նշել է, որ սա կլինի Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր պատժամիջոցների ցանկի ամենախոշոր ընդլայնումը։ Կալասը նաև ողջունել է էներգետիկ հրադադարի հնարավորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ դեռ պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանը կպահպանի այն։