Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը

Ամերիկացի ֆերմեր Ռոն Վոլեսը՝ Ռոդ-Այլենդ նահանգ, Գրին քաղաքից, ներկայացրել է տեղի մրցույթին իր աճեցրած դդմի օրինակը, որը հավակնում է համաշխարհային ռեկորդ սահմանել։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Դդմի քաշը 1432 կիլոգրամ է, որը 136 կգ-ով գերակշռում է այս տարվա սկզբին Անգլիայում աճեցված ռեկորդակիր դդմի քաշին։

Հաղթանակի համար ֆերմերը ստացել է 3500 դոլարի պարգեւատրում։ Վոլեսն ասել է, որ այլ քաղաքներում նմանատիպ մրցույթների կազմակերպիչներն իրեն առաջարկել են յոթանասուն հազար դոլարի պարգեւատրում, սակայն իր համար կարեւոր է եղել հաղթել հենց իր հայրենի քաղաքի մրցույթում։ Ներկայումս նա սպասում է, որ իր աճեցրած դդումը ներառվի Գինեսի ռեկորդների գրքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *