COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

  • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
  • • Երևանյան փողոց,
  • • Իսակովի պողոտա,
  • • Հաղթանակի կամուրջ,
  • • Արգիշտի փողոց,
  • • Գրիգոր Լուսավորչի փողոց,
  • • Իտալիայի փողոց,
  • • Խորենացու փողոց,
  • • Վազգեն Սարգսյան փողոց,
  • • Հանրապետության հրապարակ,
  • • Նալբանդյան փողոց,
  • • Թումանյան փողոց,
  • • Աբովյան փողոց,
  • • Արամի փողոց,
  • • Պուշկինի փողոց,
  • • Տերյան փողոց,
  • • Բեյրութի փողոց,
  • • Աթենքի փողոց,
  • • Բրազիլիայի հրապարակ,
  • • Ծիծեռնակաբերդի խճուղի,
  • • Մաշտոցի պողոտա,
  • • Պարոնյան փողոց,
  • • Պռոշյան փողոց,
  • • Բաղրամյան պողոտա,
  • • Ֆրանսիայի հրապարակ,
  • • Սայաթ-Նովա պողոտա։
  • Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․
  • • Աբովյան փողոց,
  • • Պուշկինի փողոց,
  • • Արամի փողոց,
  • • Տերյան փողոց,
  • Թումանյան փողոց,
  • • Նալբանդյան փողոց,
  • • Հանրապետության հրապարակ,
  • • Վազգեն Սարգսյան փողոց,
  • • Խորենացու փողոց,
  • • Բեյրութի փողոց,
  • • Գրիգոր Լուսավորչի փողոց,
  • • Արգիշտի փողոց,
  • • Մաշտոցի պողոտա,
  • • Ոսկերիչների փողոց,
  • • Հաղթանակի կամուրջ,
  • • Աթենքի փողոց,
  • • Իսակովի պողոտա,
  • • Երևանյան փողոց,
  • • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։

COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։

Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *