ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․
- Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
- • Երևանյան փողոց,
- • Իսակովի պողոտա,
- • Հաղթանակի կամուրջ,
- • Արգիշտի փողոց,
- • Գրիգոր Լուսավորչի փողոց,
- • Իտալիայի փողոց,
- • Խորենացու փողոց,
- • Վազգեն Սարգսյան փողոց,
- • Հանրապետության հրապարակ,
- • Նալբանդյան փողոց,
- • Թումանյան փողոց,
- • Աբովյան փողոց,
- • Արամի փողոց,
- • Պուշկինի փողոց,
- • Տերյան փողոց,
- • Բեյրութի փողոց,
- • Աթենքի փողոց,
- • Բրազիլիայի հրապարակ,
- • Ծիծեռնակաբերդի խճուղի,
- • Մաշտոցի պողոտա,
- • Պարոնյան փողոց,
- • Պռոշյան փողոց,
- • Բաղրամյան պողոտա,
- • Ֆրանսիայի հրապարակ,
- • Սայաթ-Նովա պողոտա։
- Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․
- • Աբովյան փողոց,
- • Պուշկինի փողոց,
- • Արամի փողոց,
- • Տերյան փողոց,
- Թումանյան փողոց,
- • Նալբանդյան փողոց,
- • Հանրապետության հրապարակ,
- • Վազգեն Սարգսյան փողոց,
- • Խորենացու փողոց,
- • Բեյրութի փողոց,
- • Գրիգոր Լուսավորչի փողոց,
- • Արգիշտի փողոց,
- • Մաշտոցի պողոտա,
- • Ոսկերիչների փողոց,
- • Հաղթանակի կամուրջ,
- • Աթենքի փողոց,
- • Իսակովի պողոտա,
- • Երևանյան փողոց,
- • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։
COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։
Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար։