
70 տարեկանում մահացել է սովետական եւ ռուսական թատրոնի եւ կինոյի դերասան Բլադիմիր Բարանովը։ Նա հայտնի էր «Նախաքննական գաղտնիքը», «Կոտրված լապտերների փողոցը», «Հանցավոր Պետերբուրգ» եւ այլ սերիալներից։ Այս մասին հայտնում է Ռյազանի պետական պատանի հանդիսատեսի թագրոնը, որտեղ աշխատում էր Բարանովը։ Դերասանի մահվան պատճառը եղել է ոչ երկարատեւ հիվանդությունը, որի մասին շատերը նույնիսկ չեն էլ իմացել։ Ունեցել է նաեւ բազմաթիվ հաջողված դերեր տեղի թատրոններում։