Արարատի մարզի Ռանչպար գյուղում հողին են հանձնել հոկտեմբերի 10-ին հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին․ նա երեք ամսից պիտի զորացրվեր։
Ինչ պայմաններում է մահացել Արմենը՝ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում․ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է, ասում են։
Ոչ մարտական պայմաններում մահվան քանի՞ դեպք է եղել այս տարի․ վիճակագրությունը հստակեցնելու համար նախարարությունը ժամանակ է խնդրել։
39 դեպք է եղել՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության նախնական տվյալների։
12 ինքնասպանություն կամ դրան հասնելու դեպք, 4 սպանություն, առողջական խնդիրների պատճառով՝ 13 մահ, վրաերթի, ավտովթարի, պայթյունի և այլ դժբախտ պատահարների հետևանքով 10 զինվոր է մահացել։ Սրանց մի մասը, ըստ վիճակագրության, ծառայության հետ կապված հանգամանքների պատճառով է, մյուս մասը՝ ոչ։