Ռանչպարում Արմենին հողին հանձնեցին․ նախնական տվյալով՝ 39 մահ՝ 10 ամսում․ ո՞վ է պատասխանատու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Արարատի մարզի Ռանչպար գյուղում հողին են հանձնել հոկտեմբերի 10-ին հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին․ նա երեք ամսից պիտի զորացրվեր։

Ինչ պայմաններում է մահացել Արմենը՝ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում․ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է, ասում են։

Ոչ մարտական պայմաններում մահվան քանի՞ դեպք է եղել այս տարի․ վիճակագրությունը հստակեցնելու համար նախարարությունը ժամանակ է խնդրել։

39 դեպք է եղել՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության նախնական տվյալների։

12 ինքնասպանություն կամ դրան հասնելու դեպք, 4 սպանություն, առողջական խնդիրների պատճառով՝ 13 մահ, վրաերթի, ավտովթարի, պայթյունի և այլ դժբախտ պատահարների հետևանքով 10 զինվոր է մահացել։ Սրանց մի մասը, ըստ վիճակագրության, ծառայության հետ կապված հանգամանքների պատճառով է, մյուս մասը՝ ոչ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *