Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է Շինարարների փողոցի ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքներին․
«Ես առաջարկում եմ, որ դուք (Պ․Զարուկյանը) կամ ձեր ֆրակցիան այդ կրպակների և նմանատիպ շինությունների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությամբ հանդես գաք։ Մենք դա քննարկելու առիթ կունենանք, և շատ կցանկանամ, որ հանրությունը տեսնի, օրինակ, որ քաղաքային իշխանությանը հավակնող էս ֆրակցիան կրպակների նկատմամբ ունի էսպիսի վերաբերմունք։ Դա շատ արդար և ազնիվ կլինի»,- ընդգծել է Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ևս շեշտել է, որ Շինարարների փողոցի այդ կրպակները կառուցված են համայնքային հողի վրա․ «Ժամանակին ինչ մեխանիզմներով են կառուցվել՝ չգիտենք, և այժմ այդ ամբողջ տարածքը վերադարձնում ենք հանրությանը, որտեղ լինելու է կանաչ գոտի»,- ասել է նա։