Եվրամիության հետ հարաբերություններն այսօր աննախադեպ խորն են ու տարբեր ոլորտներ են ընդգրկում՝ քաղաքական երկխոսություն, տնտեսություն, առևտուր, անվտանգություն և այլն․ այսօր Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է ՀՀ ԱԳ և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանում ԵՄ անդամակցության շուրջ խոսակցությունը, ըստ նրա, նոր-նոր է սկսվել, թեև ՀՀ ԱԺ ընդունած «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին։
«Ես վստահ չեմ, որ ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն ասի «այո»»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ «ոչ ոք չի ուզում նոր թշնամիներ ձեռք բերել աշխարհում»․ «Եվ որևէ երրորդ կողմի վնասելու մտադրություն չկա»։