Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Վաղարշապատում Թումո ծրագրով նախատեսված կրթական կենտրոնի կառուցումը տարիներ շարունակ հանդիպում է արհեստական խոչընդոտների։ Այնինչ, կենտրոնը կարող է 2500 պատանու հնարավորություն տալ ստանալու արդիական գիտելիքներ և գործնական հմտություններ։
Թեև Վաղարշապատի ավագանին միաձայն որոշել էր անհատույց նվիրաբերել համապատասխան հողամասը, Կադաստրի կոմիտեն կասեցրել է գրանցումը, իսկ տարածքը գնելու Մայր Աթոռի առաջարկն անպատասխան է մնացել։ Իրադարձությունների այս հաջորդականությունը հիմք է տալիս կրթական կենտրոնի կառուցման արգելափակումը դիտարկել որպես հակաեկեղեցական արշավի հերթական դրսևորում։