Հանդիպում ԱԽ գրասենյակում. քննարկվել են ՀՀ-ԵՄ կապերն ու տարածաշրջանային զարգացումները


Աշխարհ


ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Քննարկվել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը եւ տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ են կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *