ԱՄՆ-ն կարող է իր ռազմական բյուջեն հասցնել 1.5 տրիլիոն դոլարի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ռոջեր Ուիքերը։
«Թրամփի վարչակազմն առաջարկել է ռազմական բյուջեի զգալի ավելացում՝ ավելի քան 1.5 տրիլիոն դոլար։ Եթե նախագահը հասնի իր նպատակին, և եթե Կոնգրեսը համաձայնի երեք շաբաթից կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո, մենք ազգային պաշտպանության համար կհատկացնենք ապշեցուցիչ չափի գումար՝ 1.5 տրիլիոն դոլար», – նշել օրենսդիրը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում։
Ապրիլին Սպիտակ տունը պաշտոնապես Կոնգրեսից խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում 2027 ֆինանսական տարվա համար։