Կահույք` ներշնչված հայտնի ավտոմեքենայի դիզայնից


Աշխարհ


Չինական դիզայնի Arkadia-Life ապրանքանիշը ներկայացրել է P01 Classic Sofa բազմոցը, որը Porsche 911 սպորտային ավտոմեքենայի դիզայնով մեկտեղանոց նստատեղ է՝ նախատեսված ավտոմեքենաների սիրահարների համար։

Ավտոմեքենայի արտաքին տեսքի ներքո թաքնված է յոթ պահոց, այդ թվում՝ ներկառուցված սառնարան, գինու պահոց, կարգավորվող բաժակակալներ և անլար լիցքավորման հարթակ։ Բազմոցն ունի նաև 13 բարձրախոսից բաղկացած SENSONUM աուդիոհամակարգ, Bluetooth կապ և բազմագույն լուսավորություն։

Հատուկ հպման կոճակների փոխարեն բազմոցի կորպուսում տեղադրված հինգ վահանակները թույլ են տալիս կառավարել դրա գործառույթները թակոցների միջոցով։ Բազմոցի գինն սկսվում է 30 հազար դոլարից, իսկ անհատականացման որոշ տարբերակների համար անհրաժեշտ է հավելյալ վճարել։ Նշվում է, որ նախագիծը Porsche-ի և Arkadia Life-ի համատեղ համագործակցության արդյունք չէ, այլ գերմանական արտադրողի հայտնի ավտոմեքենայի դիզայնից ներշնչված կահույք։

radar armenia



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *