
Ֆրանսիական Ռազմա-Ծովային ուժերը Հնդկական օվկիանոսում նավթատար բեռնանավ են ձերբակալել։ Ֆրանսիական կողմի տեղեկությունների համաձայն՝ այն իբրեւ թե կապված է վառելիքի անօրինական տեղափոխման հետ։ Այս մասին իր սոցկայքի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նավը ձերբակալվել է Ռեյունյոնից 450 ծովային մղոն հեռավորության վրա։ Նավը նավարկում է Բենին պետության դրոշի ներքո։