
Մեր տեղեկություններով` քիչ անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության փակ նիստ է գումարելու: Մեր աղբյուրի խոսքով` նիստի ընթացքում խոսվելու է ՏԻՄ ընտրությունների և այլ հարցերի մասին: Նիստը վարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեր լրագրողը Չարենցի փողոցով անցնելիս նկատել է երկու ոստիկանի, որոնք շների հետ մտնում էին ՔՊ գրասենյակ: Ըստ ամենայնի, իշխանությունն անվտանգային լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում` նիստից առաջ: