Կալանքի ֆետիշացումը Հայաստանում վաղուց հատել է կարմիր գծերը. Լիլիթ Գալստյան

Դիտել Reel-ը

Այսօր այցելել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու 32 տարեկան Աշոտ Բադալյանին, որն արդեն երեք շաբաթ է դիմել է ծայրահեղ միջոցի՝ հացադուլ է հայտարարել։ Արդեն 15 ամիս Ա․ Բադալյանը գտնվում է անազատության մեջ, դատական գործընթացը շարունակ հետաձգվում է, չկա դատավճիռ։ Նրա խնամքի տակ երեք անչափահաս երեխա կա, որոնցից մեկն առողջական խնդիրներով, հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը:

«Հերթական անգամ բախվում ենք կալանք խափանման միջոցի ֆետիշացման հետ, երբ զուգահեռաբար ձգձգվում է դատավճիռը»,- ներկայացնում է Գալստյանը։

Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հույս հայտնելով, որ Բադալյանի խափանման միջոց կալանավորումը կվերանայվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *