Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից

Իլոն Մասկի կարողությունը նվազել է 1 տրիլիոն դոլարից՝ մոտավորապես 28.6 միլիարդ դոլարով՝ SpaceX-ի բաժնետոմսերի գնի անկման պատճառով․ հայտնում է Forbes-ը։

Լրատվամիջոցը պարզաբանել է, որ Մասկի կարողությունը գնահատվել է 977.2 միլիարդ դոլար, այն բանից հետո, երբ SpaceX-ի բաժնետոմսերը հոկտեմբերի 13-ին ավելի քան 3%-ով անկում են գրանցել:

Հունիսի 12-ին Մասկը դարձավ աշխարհի առաջին տրիլիոնատերը, երբ SpaceX-ը ցուցակագրվեց Nasdaq-ում, բայց մի քանի օր անց կորցրեց այդ կարգավիճակը՝ SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերի գնի անկման պատճառով։ Հոկտեմբերի 5-ին նրա կարողությունը կրկին գերազանցեց 1 տրիլիոն դոլարը՝ Tesla-ի և SpaceX-ի բաժնետոմսերի գնի աճի շնորհիվ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *