Աշխարհում ներդրումային ակտիվությունը չի նվազում։ Ներդրումների համար բարենպաստ պայմանների առկայությունն անմիջապես օգտագործվում է խոշոր ընկերությունների կողմից։
Այս համատեքստում մի շարք խոշոր ներդումային նախագծերին կարելի է ծանոթանալ ստորև․
ԱՄՆ բժշկական տեխնիկայի արտադրող BD (Becton, Dickinson and Company) հայտարարել է, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում նախատեսում է ներդնել շուրջ $19 մլրդ՝ ԱՄՆ‑ում արտադրության զարգացման համար։ Այդ գումարից մոտ $3 մլրդ կուղղվի արտադրական հզորությունների ընդլայնմանը։
Նախագծի իրականացումը հնարավորություն կտա տարեկան արտադրել շուրջ 5 մլրդ միավոր բժշկական ներքին օգտագործման նյութեր, բարձրացնել ԱՄՆ‑ում արտադրված արտադրանքի բաժինը ներքին շուկայում մինչև 80%, ինչպես նաև ապահովել բժշկական ասեղների արտադրության լիարժեք տեղայնացում։
Նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնել ներմուծումից կախվածությունը և ամրապնդել ազգային մատակարարման շղթաները։
BMW ընկերությունը նախատեսում է ներդնել շուրջ $ 2 մլրդ ՝ Գերմանիայում ավտոմոբիլային գործարանների արդիականացման և մարտկոցների արտադրության զարգացման համար։ Ներդրումները կուղղվեն Մյունխենի և Դինգոլֆինգի գործարանների արդիականացմանը, ավտոմատացված տեխնոլոգիաների ներդրմանը և նոր սերնդի էլեկտրամոբիլների արտադրության ընդլայնմանը։
Volkswagen-ի և Mercedes-ի կողմից արտադրական հզորությունների կրճատման ֆոնին, ընկերությունը նպատակ ունի պահպանել Գերմանիան որպես հիմնական արտադրական կենտրոն՝ միաժամանակ բարձրացնելով արտադրության արդյունավետությունը և օպտիմալացնելով վարչական ծախսերը։
Օմանի սուլթանի պետական այցի շրջանակում՝ «Самрук-Қазына» ընկերությունը և Oman Investment Authority‑ն ստորագրել են համաձայնագիր՝ $0․15 մլրդ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին՝ հավասար մասնակցությամբ։ Հիմնադրամը նախատեսվում է ստեղծել մինչև 2026 թ. վերջը: Ֆոնդի միջոցները կուղղվեն հիմնականում ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը Ղազախստանում և Օմանում։
Բացի այդ՝ «КазМунайГа» ընկերությունը և OQ Exploration and Production New Ventures LLC‑ն ստորագրել են շրջանակային համաձայնագիր՝ Ղազախստանի, Օմանի և այլ երկրների նավթագազային ոլորտում ներդրումային հնարավորությունների որոնման և գնահատման վերաբերյալ։
Ղազախստանի Աքմոլայի մարզի Ստեպնոգորսկ քաղաքում իրականացվում է $0․15 մլրդ-ի ներդրումային նախագիծ՝ գործող ձեռնարկության արդիականացման և նոր գործարանի կառուցման համար, որը կզբաղվի հազվագյուտ մետաղների վերամշակմամբ։ Ներդրողն է «Silkway Metals» ընկերությունը, որը գտնվում է ավստրալիական Lindian Resources Ltd. խմբի կազմ։
Ընդհանուր ներդրումներից $50 մլն նախատեսված է գործող հզորությունների արդիականացման համար, իսկ $100 մլն՝ նոր արտադրության կառուցման համար։
Չնայած պատժամիջոցներին՝ Եվրոպան Ռուսաստանից գնել է 320,7 մլրդ դոլարի էներգակիրներ
Չինական էլեկտրամոբիլների արտադրող BYD նախատեսում է ներդնել շուրջ $3 մլրդ՝ Թուրքիայում ավտոմոբիլային գործարանի կառուցման համար։ Նախագիծը նախատեսում է ստեղծել արտադրություն՝ տարեկան մինչև 150 հզր էլեկտրամոբիլների և «plug‑in» հիբրիդների թողարկման հզորությամբ, ինչպես նաև հետազոտական կենտրոն՝ կայուն շարժունակության տեխնոլոգիաների մշակման համար։
Սպասվում է, որ կստեղծվի մոտ 5 հզր աշխատատեղ, իսկ արտադրության մեկնարկը նախատեսված է մինչև 2026 թ․ վերջը։ Նախագծի իրականացումը ուղղված է BYD‑ի ներկայության ընդլայնմանը եվրոպական շուկայում և Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության զարգացմանը։
Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել
Ուզբեկստանը և ԱՄԷ Masdar ընկերությունը քննարկել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացման արագացումը։ Masdar‑ի ներդրումային պորտֆելը երկրում ներառում է 9 նախագիծ՝ ընդհանուր արժեքով $4 մլրդ և համախառն հզորությամբ 4․8 ԳՎտ։
Հիմնական ուշադրությունը դարձվում է արևային էներգետիկայի զարգացմանը, էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերին և նոր ներդրումային նախաձեռնությունների պատրաստմանը։