6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է

Երևանի Մոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով վրաերթի ենթարկվելու և մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրեսնգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Այս մասին հայտնեցին ՔԿ–ից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 1 անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Երևանի Մոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային, երեխան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Բժիշկները հայտնել էին, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են, որ երեխան տեղափոխվել է Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների երեխան ինքնագլորով կամ բախվել է «Lexus»-ին, կամ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել երեխային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *