
Բռնցքամարտի Օլիմպիական եռակի չեմպիոն Ֆելիքս Սավոնին Կուբայում նկատել են մուրացկանությամբ զբաղվելիս՝ փողոցում սնունդ եւ ջուր խնդրելիս։ Տարածված կադրերում երեւում է, թե ինչպես մի տղամարդ մեքենայով մոտենում է Սավոնին ու հարցնում, թե ինչ է անում եւ նա պատասխանում է, որ սնունդ եւ ջուր է խնդրում իր համար, որ սնվի։ Սավոնը 59 տարեկան է։ Համարվում է պատմության մեծագույն բռնցքամարտիկներից մեկը։ Օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել 1992 96 եւ 2000 թվականներին։