Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա․ գրել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետալ Տոնոյանը։
«Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հանրային, հասարակական գործիչներին, մեր հայրենակիցներին այսօրվա աջակցության համար:
Այսօրվա նիստում Գագիկ Ծառուկյանը, դիմելով դատավորին, հստակ ու աներկբա վերահաստատեց իր դիրքորոշումը՝ «Սա սարքած գործ է, ապօրինի, անօրինական։ Ես 100 տոկոսով արդար եմ, մեղք չունեմ»։
Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն։
Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին»,- նշել է Տոնոյանը։