Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը հանձնել է էկզեկվատուրան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջիին՝ էկզեկվատուրան հանձնելու կապակցությամբ:

Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Դավուդ Յաիջիին գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հաջողություն մաղթելով գործունեության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *