Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Տեղի գիշերային ակումբներից մեկում ակումբի սեփականատերը ծեծել է մատուցողին։ Պատճառը եղել է այն, որ գիշերային ակումբի սեփականատերը սկսել է պայմանավորվածից քիչ վճարել մատուցողին եւ նրանց միջեւ կոնֆլիկտ է առաջացել այդ հարցի հետ կապված։ Ծեծի ենթարկված մատուցողը դիմել է ոստիկանություն։ Գիշերային ակումբի սեփականատերը ձերբակալվել է։ Գործը ուղարկվել է դատարան։ Դատական պրոցեսի ընթացքում վնասը հատուցվել է եւ գործը կարճվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *