«Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան նամակներ ուղարկել. Սիրանուշ Սահակյան

Բաքվում պահվող հայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և ստանալու հնարավորությունից։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այս մասին հայտարարել է հոկտեմբերի 16-ին՝ «Ազատություն, արդարություն և վերահամարկում» միջազգային համաժողովում։

Նրա խոսքով՝ չնայած ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ գերիներին նամակներ կարելի է ուղարկել «Հայփոստի» միջոցով, գործնականում փոստային ծառայությունը հրաժարվում է Ադրբեջան ուղարկել Հայաստանից մեկնող նամակները։ Սահակյանը նշել է, որ իրենք այդ մասին ապացույցներ ունեն։

Նա նաև հայտնել է, որ գերիների փաստաբանների աշխատանքը սահմանափակված է։ Մասնավորապես, Ռուբեն Վարդանյանի հանրային պաշտպանին վերջին շրջանում մի քանի անգամ թույլ չեն տվել մուտք գործել նրա մոտ։

Սահակյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը փաստաբաններին չի տրամադրել նաև դատական ակտերը, ինչի հետևանքով բողոքարկումները ներկայացվել են առանց դատավճիռներին ծանոթանալու հնարավորության։ Նա ընդգծել է, որ նման պայմաններում արդյունավետ իրավական պաշտպանության ակնկալիք չունեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *