Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրական դինամիկա է ստանում։ Երևանում COP17-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։
«Էրդողան-Փաշինյան հանդիպումները նպաստում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։ Թուրքիան ցանկանում է խթանել խաղաղությունն ու բարգավաճումը տարածաշրջանում։ Ակնկալվում է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում առկա դինամիկան, ինչպես նաև կարգավորման գործընթացի արագացումը, զգալի օգուտներ կբերեն թե՛ երկու ժողովուրդներին, թե՛ ողջ Հարավային Կովկասին»,- նշել է նա։