Հայրաքաղաք Գյումրու տոնն է: Գյումրեցիներն իրենց սրտի խոսքն ու ջերմ մաղթանքներն են ուղղում սիրելի քաղաքին՝ երազելով շեն, խաղաղ ու նոր աշխատատեղերով լի Գյումրու մասին։ Անակնկալով է մեկնարկում Գյումրու տոնին նվիրված մեծ համերգը. Նարեկ Կարապետյանը բեմից հայտարարում է գյումրեցիների կողմից շատ սպասված լուրը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները տոնական օրը գյումրեցիների կողքին էին՝ ընդգծելով, որ Գյումրին միշտ արժանի է լինելու ավելի ուժեղ ու արժանապատիվ կյանքի: Համերգից հետո էլ տոնական տրամադրությունը չէր մարում։ Գյումրեցիները կիսվում էին իրենց տպավորություններով: Տոնական այս մեծ համերգը եզրափակվեց շքեղ հրավառությամբ՝ ևս մեկ վառ ու գունեղ օր պարգևելով գյումրեցիներին և խոստանալով, որ ուժեղ Գյումրու ուժեղ տոնը շարունակվելու է։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ