Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 23,45 մլն դոլար


Բիզնես


Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 450,07 հազար դոլարի արտադրանք։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական APA-Economics-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

Նշված ցուցանիշը կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,10 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Հայաստանից Ադրբեջան ներմուծման արժեքը կազմել է 96,46 հազար դոլար։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *