Միշուստինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել կառավարության նոր անդամներին


Հայաստան


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել կառավարության նոր անդամների թեկնածությունները։ Առաջարկների թվում են ֆինանսների նախարարի՝ փոխվարչապետի պաշտոնում նշանակումը, ինչպես նաև տրանսպորտի ոլորտը համակարգող փոխվարչապետի և տրանսպորտի նոր նախարարի թեկնածությունները։

ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կառավարությունում կստեղծվի նոր պաշտոն՝ փոխվարչապետ-ֆինանսների նախարար։ Այդ պաշտոնում առաջարկվել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի թեկնածությունը։

Միաժամանակ, տրանսպորտային համալիրի զարգացումը համակարգող փոխվարչապետի պաշտոնում առաջարկվել է տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինի թեկնածությունը։ Իսկ տրանսպորտի նախարարի պաշտոնում առաջարկվել է «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովի թեկնածությունը։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համապատասխան որոշումները կայացվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպման արդյունքներով։ Դրանց շրջանակում նախատեսվում է փոփոխություններ կատարել կառավարության կադրային կազմում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *