Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հանգստյան օրերին երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո հանձնարարել է երկուշաբթի երեկոյան որոշ քաղաքներում սահմանել «մասնակի պարետային ժամ»։
Երկու օր շարունակված անկարգությունների ընթացքում հրկիզվել են քաղաքապետարանների շենքեր, իսկ հարյուրավոր առևտրային օբյեկտներ ենթարկվել են թալանի։
Լեկորնյուի խոսքով՝ նախատեսվող սահմանափակումները կլինեն մասնակի և կգործեն միայն առանձին տարածքներում։ Դրանց նպատակն է պաշտպանել բիզնեսն ու կանխել նոր ավերածությունները։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն ավելի վաղ ընդունել էր, որ մի շարք քաղաքներում ոստիկանությունը «կորցրել է վերահսկողությունը» բողոքի ցույցերի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, «Դեղին ժիլետներ» շարժումը կոչ է արել շաբաթ օրը բողոքի նոր ալիք սկսել՝ երկրում շարունակվող սոցիալական դժգոհությունների ֆոնին։