ԱՄՆ-ի ճնշման ֆոնին Իրաքը փակել է Իրանի հետ հարավային սահմանային անցակետը


Հարեվաններ


Իրաքը չորեքշաբթի փակել է Իրանի հետ հարավային Շեյբ սահմանային անցակետը՝ ուղևորների, տրանսպորտային միջոցների և առևտրային բեռնատարների համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ անցակետը փակվել է մինչև հետագա ծանուցումը։

Որոշման մասին հաղորդվում է Իրանի և ԱՄՆ-ի կողմից Բաղդադի վրա գործադրվող ճնշումների ֆոնին։ Թեհրանը պահանջում է Իրաքից արտաքսել իրանական քրդական ընդդիմադիր խմբավորումներին, մինչդեռ Վաշինգտոնը փորձում է հասնել Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների գործունեության սահմանափակմանը։

ԱՄԷ-ի Al-Ain լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրաքին կոչ է արել փակել Իրանի հետ սահմանային անցակետերը, սակայն Բաղդադը մերժել է այդ պահանջը։

Իրաքի իշխանությունները փորձում են հավասարակշռություն պահպանել Վաշինգտոնի և Թեհրանի հետ հարաբերություններում՝ մտավախություն ունենալով, որ երկու երկրների միջև հնարավոր նոր պատերազմը կարող է ապակայունացնել Իրաքը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *