Փորձում են մեզ համոզել, որ Ալիևը պահանջով Սահմանադրությունը փոխվի․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ՔԿ-ի Երևանի գրասենյակի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին՝ խոսելով հորեղբոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Մարդ իր սեփական ընկերությունից չարաշահում չի կարող անել։ Դուք ոնց որ մի գրպանից վերցնեք, մյուս գրպանը դնեք։
  • ՀԷՑ-ի հետ կապված ամեն ինչը սեփականություն է, ոչ թե հավատարմագրային կառավարում։
  • Մարդը կրակը չի ընկել, որ ֆինանսական ռեսուրս ունի ու բացի դրանից ինքը հայրենասեր ու ձիգ մարդ է։
  • Մենք ամեն ինչի մեջ մտել ենք մենակ մեր պրինցիպների համար, մեր հայրենիքի պրինցիպների համար։
  • Ազգային ժողով գնալը դուռ է դեպի բերդ։ Այսօրվա մասին մենք ասում էինք։
  • 100 % իրենք ուզելու են տանեն կալանքի ու 100% փորձելու են իբր դա բանակցային կետ սարքել։ Չի՛ լինելու, այդ մարդու ձևը այդպես չէ, այդ մարդը ուրիշ ձևի մարդ է։
  • Այս ամբողջ պատմության հիմնական նպատակը համոզելն է։ Նա հայտարարություն արեց, դուրս եկավ, ասում է՝ մենք կփորձենք համոզել ընդդիմադիրներին։ Հիմա մեզ համոզում են, հիմա մենք համոզման պրոցեսի մեջ ենք։
  • Այս ամենը մի բանի համար է, որպեսզի Ալիևի սահմանադրությունը անցկացնի, որովհետև ինքը արդեն ամբողջությամբ հանձնվել է իրենց։
  • Մենք նամակ ենք պատրաստում, և բոլոր մեր գործընկերները՝ 100-ից ավել եվրոպական պատգամավորներ, կտեղեկանան Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի մասին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *